Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը Նեյմարի հնարավոր վերադարձի մասին:
Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» 32-ամյա հարձակվողը ծանր վնասվածքից հետո ընդամենը 2 հանդիպում էր անցկացրել և հերթական անգամ դուրս էր մնացել շարքից:
«Երբեք չեմ թաքցրել, որ հիացած եմ Նեյմարի խաղով: Բոլորս էլ գիտենք, որ նա մեծ տաղանդ է: Հույս ունեմ, որ նա ազգային թիմ կվերադառնա հաջորդ տարի: Բոլորս էլ ցանկանում ենք, որ Նեյմարը լավ մարզավիճակում լինի, որպեսզի ցույց տա, թե ինչի է ընդունակ: Չեմ կասկածում, որ հավաքականը Նեյմարի գալուց հետո ավելի լավը կդառնա»,- 62-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Goal-ը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման մրցաշարում 12 տուրից հետո վաստակել է 18 միավոր և 5-րդ տեղում է: