Logo

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություններ են եղել

23:27 / 27.08.2025Ֆուտբոլ
null

«Բաիայի» կիսապաշտպան Ժան Լուկասը հրավիրվել է Բրազիլիայի ազգային հավաքական, հայտնում է ԲՖՖ մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը «Պենտակամպիոնների» հայտացուցակում փոխարինել է «Նյուքասլի» կիսապաշտպան Ժոելինտոնին, որը վնասվածք է ստացել։ Լուկասն առաջին անգամ է հրավեր ստացել ազգային թիմից։

Բրազիլացիների ճամբարից հեռացել է նաև «Ֆլամենգոյի» պաշտպան Ալեքս Սանդրոն, որը նույնպես վնասվածք է ստացել։ Հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Սանդրոյի փոխարեն ֆուտբոլիստ չի հայտավորել։

Բրազիլիայի հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 17-րդ տուրում սեպտեմբերի 5-ին կհանդիպի Չիլիի, իսկ վերջին` 18-րդ տուրում` սեպտեմբերի 10-ին Բոլիվիայի հավաքականի հետ։

«Պենտակամպիոններն» արդեն նվաճել են Մունդիալի ուղեգիր։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ