«Վեսթ Հեմի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Պակետային ցմահ որակազրկում է սպառնում, հաղորդում է Sky Sports-ը։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան 27-ամյա ֆուտբոլիստին մեղադրում է անօրինական խաղադրույքներ կատարելու համար։ Նա կասկածվում է խաղադաշտում կանխամտածված գործողությունների չորս կետով, որոնք կատարվել են նախապես կատարված խաղադրույքների պայմաններին հասնելու համար: Պակետան, սակայն, չի ընդունում առաջ քաշված մեղադրանքը։
Ըստ աղբյուրի` այս գործով դատական լսումները կկայանան մարտին։ Ամբողջ գործընթացը կտևի երեք շաբաթ։
Բրազիլացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 26 խաղում 5 գոլ է խփել։