Logo

Բրազիլիայի հավաքականի 17-ամյա հարձակվողի նվաճումը

15:05 / 24.03.2024Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնդրիկը դարձել է ազգային թիմերի մասնակցությամբ խաղերում Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Բրազիլական «Պալմեյրասի» ֆուտբոլիստն ընկերական խաղում Անգլիայի ազգային հավաքականի դարպասը գրավել է 17 տարեկան 246 օրականում (1-0): Սա Էնդրիկի առաջին գոլն է Բրազիլիայի հավաքականում:

Հիշեցնենք, որ Էնդրիկն ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ