Logo

Բրազիլիայի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ

15:08 / 08.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դորիվալ Ժունիորը հեռացել է «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչի պաշտոնից ու կգլխավորի ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը, հաղորդում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։

Բրազիլացի մասնագետը 2023թ․ ապրիլին էր երկրորդ անգամ գլխավորել «Սան Պաուլուն»։ Մարզչական կարիերայի ընթացքում 61-ամյա Ժունիորն աշխատել է միայն բրազիլական ակումբներում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բրազիլիայի հավաքականից հեռացվել էր գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ֆերնանդո Դինիզը, որը 2023թ․ հուլիսի 4-ին էր զբաղեցնում այդ պաշտոնը։ 49-ամյա բրազիլացի մասնագետի գլխավորությամբ Բրազիլիայի հավաքականն անցկացրել է 6 հանդիպում, տարել 2 հաղթանակ, կրել 3 պարտություն ու գրանցել 1 ոչ-ոքի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ