Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը։
The Athletic-ի տեղեկություններով` Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից (CBF) մի քանի անգամ կապվել են մասնագետի հետ և քննարկել հնարավոր գործակցությունը: Կատալոնացի մասնագետը դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Անգլիական գրանդի հետ Գվարդիոլայի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 53-ամյա մասնագետը «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից: Նրա գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» դարձել է Անգլիայի 6-ակի չեմպիոն և նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի ազգային թիմն այս տարվա սկզբից մարզում է Դորիվալ Ժունիորը։