Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ուրբաթ հրապարակված նորությունն առ այն, որ Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին կդառնա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ անհիմն է:
Նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը պնդում է Բրազիլիայի գավաթի խաղարկության վիճակահանությունից հետո արված հայտարարությունը:
Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի անհրաժեշտ պահին»,- ասվում է ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Կատարում կայացած աշխարհի առաջնությունում անհաջող ելույթից հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Տիտեն: