Լեհաստանում ու Սլովենիայում ավարտին մոտեցող վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար պայքարում Բրազիլիան 3-1 (25:18, 25:18, 22:25, 25:18) հաշվով հաղթեց Սլովենիային ու դարձավ բրոնզե մեդալակիր:
Բրազիլիայի հավաքականի կազմում լավագույնը Յոնադի Լեան Իդալգոն էր, որը վաստակեց 16 միավոր: Սլովենացիների թիմում աչքի ընկան Տոնչեկ Շտերն (13) ու Կլեմեն Չեբուլը (9):
Այս պահին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում են Լեհաստանն ու Իտալիան: Առաջին սեթում հաղթել են տանտերերը:
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը Լեհաստանի հավաքականն է:


