Ֆուտզալի Բրազիլիայի հավաքականը 12 տարվա ընդմիջումից հետո դարձել է աշխարհի չեմպիոն։
Ուզբեկստանում կայացած ԱԱ-ի եզրափակիչում բրազիլացիները 2-1 հաշվով հաղթել են Արգենտինայի հավաքականին։ Մունդիալյի 7 խաղում Բրազիլիան խփեց 40 գոլ։
Բրազիլիայի հավաքականը պատմության մեջ 6-րդ անգամ է դարձել աշխարհի չեմպիոն՝ կրկնելով 1989, 1992, 1996, 2008, 2012թթ․ հաջողությունը։
Բրոնզե մեդալակիր է դարձել Ուկրաինայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 7-1 հաշվով հաղթել է ֆրանսիացիներին։
Հիշեցնենք, որ այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել Պորտուգալիայի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 1-2 հաշվով սենսացիոն պարտություն էր կրել Ղազախստանի հավաքականից: