Logo

Բրազիլիան` աշխարհի չեմպիոն

11:22 / 08.12.2025Ֆուտզալ
null

Ֆուտզալի կանանց Բրազիլիայի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։

Ֆիլիպիններում անցկացված մրցաշարի եզրափակիչում բրազիլուհիները 3-0 հաշվով հաղթել են Պորտուգալիայի հավաքականին։

Վիլսոն Սաբոայի գլխավորած թիմը մրցաշարում անցկացրած բոլոր խաղերում խփել է նվազագույնը 3 գոլ` տանելով 6 հաղթանակ։ Բրազիլացիները հաղթել են նաև Իրանին (4-1), Իտալիային (6-1), Պանամային (9-0), Ճապոնիային (6-1) և Իսպանիային (4-1)։

Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Իսպանիայի հավաքականը` երրորդ տեղի խաղում 5-1 հաշվով հաղթելով Արգենտինային։

Կանանց ֆուտզալի աշխարհի առաջնությունն անցկացվում էր առաջին անգամ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ