Logo

Բրազիլական 4 ակումբ ԱԱԱ-ի փլեյ-օֆֆում է

12:23 / 26.06.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները՝ «Պալմեյրասը», «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն» ու «Ֆլումինենսեն» դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ:

Ընդ որում՝ թիմերից մեկը հաստատ կհայտնվի քառորդ եզրափակիչում, քանի որ 1/8 եզրափակիչում «Պալմեյրասն» ու «Բոտաֆոգոն» մրցելու են միմյանց դեմ:

«Ֆլումինենսեն» քառորդ եզրափակիչի ուղեգրի համար պայքարում կհանդիպի Միլանի «Ինտերին», իսկ «Ֆլամենգոն» կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ:

Արգենտինան փլեյ-օֆֆում ներկայացուցիչ չունի. մրցաշարին մասնակցող «Ռիվեր Փլեյթն» ու «Բոկա Խունիորսը» չեն հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ