Մադրիդի «Ռեալը» կարող է 30-35 միլիոն եվրոյով ձեռք բերել բրազիլական «Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Էնդրիկի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Marca-ն:
Բրազիլացի ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո: Բրազիլական ակումբն արդեն մերժել է ֆրանսիական ՊՍԺ-ի՝ 20 միլիոն եվրո կազմող առաջարկը:
Էնդրիկի ներկայացուցիչներն ու «Պալմեյրասը» պատրաստ են ֆուտբոլիստին բաց թողնել մադրիդյան ակումբ, սակայն միայն այն պայմանով, որ բրազիլացու տեղափոխության պայմանագրում ներառված լինեն հավելավճարներ: Էնդրիկը նույնպես նախապատվությունը տալիս է «Ռեալ» տեղափոխությանը:
Հիշեցնենք, որ Էնդրիկը «Պալմեյրասում» գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (16 տարեկան 3 ամսական): Նախքան 18 տարեկան դառնալը նա չի կարող պայմանագիր կնքել այլ ակումբի հետ, իսկ 2024 թվականի հուլիսից կարող է բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ: