Logo

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Ուրարտուից»

20:03 / 27.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուն» հայտարարել է բրազիլացի պաշտպան Ռաֆայել Կարիոկայի հեռանալու մասին:

Կողմերը խզել են պայմանագիրը: 30-ամյա ֆուտբոլիստն այս տարվա հունվարի 25-ից էր խաղում հայկական ակումբում:

Ավարտված մրցաշրջանում բրազիլացին «Ուրարտուի» կազմում մասնակցել էր 10 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Կարիոկան «Ուրարտուի» կազմում դարձել էր նաև Fastex Հայաստանի գավաթակիր:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ