Պարա ծանրամարտի Բրազիլիայի հավաքականի ավագ մարզիչ Վալդեցիր Լոպեսը ներգրավվել է Հայաստանի հավաքականի առաջատար մարզիկների պատրաստվածության աճի բարձրացման աշխատանքներում, հայտնում է Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունը:
Լոպեսը նախորդ տարի ճանաչվել է պարա ծանրամարտի Բրազիլիայի լավագույն մարզիչ: Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստել Պարալիմպիկ խաղերի համար վարկանիշային աշխարհի գավաթի խաղարկություններին, որոնք կանցկացվեն Դուբայում և Թբիլիսիում:


