Բրազիլացի պաշտպան Ռոմերսիոն վերադարձել է «Արարատ-Արմենիա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում հանդես է եկել նաև 2022-23թթ., 31 խաղում խփել է 2 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Ռոմերսիոն «Արարատ-Արմենիայից» հեռանալուց հետո խաղացել է բրազիլական «Սան Բեռնարդո», «Ժուվենտուդե» և «Բոտաֆոգո ՊԲ» ակումբներում։