Բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսը հեռացել է «Նոայից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստը «Նոա» էր տեղափոխվել 2024թ. հունվարին, 21 խաղում խփել էր 4 գոլ, կատարել 1 ասիստ։
Նա երևանյան ակումբի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է Հայաստանի փոխչեմպիոն։


