Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Բրայթոնը» տանը 3-0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»:
Դուբլ գրանցեց 20-ամյա գամբիացի վինգեր Յանկուբա Մինտեն, մեկ գոլ էլ խփեց ճապոնացի կիսապաշտպան Կաորու Միտոման: Ի դեպ, Միտոմային գոլային փոխանցում կատարեց նիդերլանդցի դարպասապահ Բարտ Վերբրյուգենը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Բրայթոնը» «Չելսիին» դուրս էր թողել Անգլիայի գավաաթի խաղարկությունից` տանը հաղթելով 2-1 հաշվով:
«Բրայթոնը» 37 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, Էնցո Մարեսկայի թիմն էլ 43 միավորով մնաց չորրորդ տեղում:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Բրայթոն» - «Չելսի»` 3-0 (տեսանյութ)
Կաաորու Միտոմա, 27, Յանկուբա Մինտե, 38, 63