Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»:
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մինչև 78-րդ րոպեն նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլի շնորհիվ հաղթում էր, սակայն նախ` բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոն խաղադաշտ վերադարձը նշեց գոլով, իսկ 5 րոպե անց նրա փոխանցումից հետո տանտերերին երեք միավոր բերեց դանիացի կիսապաշտպան Մեթ Օրայլիի գոլը:
«Բրայթոնը» 19 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Մանչեսթեր Սիթին» 23 միավորով մնաց երկրորդ տեղում, երկու միավոր է զիջում առաջատար «Լիվերպուլին», որը քիչ անց կընդունի «Ասթոն Վիլային»:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»` 2-1
Ժոաո Պեդրո, 78, Մեթ Օրայլի, 83 - Էրլինգ Հոլանդ, 23