Անգլիական «Բրայթոնը» նոր պայմանագիր է կնքել թիմի ավագ, անգլիացի պաշտպան Լյուիս Դանքի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կշարունակի համագործակցել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Դանքը «Բրայթոնի» կազմում մասնակցել է 416 հանդիպման, դարձել 27 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 16 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:



