«Բրայթոնի» առաջատարներ Ժոաու Պեդրոյի և Կառլոս Բալեբայի համար տրանսֆերային որսը սկսված է, հայտնում է TalkSport-ը:
Բրազիլացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է «Լիվերպուլը»: 23-ամյա հարձակվողի համար «Ճայերը» ցանկանում են 100 միլիոն ֆունտ: Ամռանը Պեդրոյի համար, բացի «Լիվերպուլից», կպայքարի նաև «Նյուքասլը», եթե վաճառի Ալեքսանդր Իսակի տրանսֆերային իրավունքը:
Հենակետային կիսապաշտպան Կառլոս Բալեբան էլ կարող է Արևմտյան Սասեքսը փոխել Լոնդոնով: «Չելսին» պատրաստ է ամռանն առաջարկ կատարել՝ կամերունցի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Ժոաու Պեդրոն Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 6 ասիստ: Բալեբայի հաշվին կա 26 հանդիպում, որոնցում հենակետայինը 2 գոլ է խփել և կատարել 1 արդյունավետ փոխանցում: