Logo

Բրայան Մբեմոն կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

18:00 / 18.07.2025Ֆուտբոլ
null

Կամերունի ազգային հավաքականի և անգլիական «Բրենթֆորդի» հարձակվող Բրայան Մբեմոն մարզական կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում են հեղինակավոր ինսայդերներ Դեյվիդ Օրնշտեյնն ու Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ակումբները համաձայնության են եկել 71 միլիոն ֆունտ արժեքով տրանսֆերի շուրջ: Շուտով կլինի պաշտոնական հաստատում:

Բրայան Մբեմոյի ու «Մանչեսթեր Յունայթեդի» անձնական պայմանագիրը համաձայնեցված էր դեռ շաբաթներ առաջ: Ֆուտբոլիստը հստակ նշել էր, որ ցանկանում է միանալ միայն մանկունիական գրանդին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ