«Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (2-1) Բրահիմ Դիասի ու Ռոդրիգո Գոեսի գոլերի օգնությամբ տանը հաղթեց «Աթլետիկոյին»։
Opta-ի հաղորդմամբ՝ Ռոդրիգոն ու Բրահիմը դարձան «Ռեալի» պատմության մեջ չորրորդ և հինգերորդ ֆուտբոլիստները 21-րդ դարում, որոնք «Աթլետիկոյին» գոլ են խփել երեք տարբեր մրցաշարերում։ Նախկինում դա հաջողվել էր Կրիշտիանու Ռոնալդուին, Կարիմ Բենզեմային ու Սերխիո Ռամոսին։ Վերջինն «Աթլետիկոյին» գոլ խփել է չորս տարբեր մրցաշարերում։
Բացի Չեմպիոնների լիգայում «Աթլետիկոյին» գոլ խփելուց, Բրահիմը մադրիդյան թիմի դեմ խաղերում աչքի է ընկել գոլով նաև Իսպանիայի Սուպերգավաթում ու Լա լիգայում, իսկ Ռոդրիգոն՝ Իսպանիայի գավաթում ու Լա լիգայում։
«Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին: