Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասն Անգոլայի դեմ ընկերական խաղում (1-0) նորամուտը նշեց Մարոկկոյի հավաքականի կազմում։
24-ամյա ֆուտբոլիստը մարոկկացիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 87-րդ րոպեին։ Դիասը Մարոկկոյի հավաքականի կազմում հանդես է գալու 10 համարով։
Հիշեցնենք, որ Դիասը վերջերս է փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը։ Ֆուտբոլիստը նվել է Իսպանիայի Մալագա քաղաքում, սակայն նրա ծնողները մարոկկացիներ են։ Նա 2021 թ. հունիսին հրավիրվել էր Իսպանիայի հավաքական` մասնակցելու Լիտվայի թիմի դեմ ընկերական հանդիպմանը (4-0)։ Այդ խաղում Դիասը դարձել էր նաև գոլի հեղինակ։


