Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում շարունակվող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Սոնա Հարությունյանը (63 կգ) քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել է վրացի Տեկլե Լամիձեին և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Սա Հայաստանի համար պատմության առաջին մեդալն է բռնցքամարտի կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնություններում: