Logo

ԵԱ. Հայաստանի հավաքականը 3-րդ մեդալն ապահովեց (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:17 / 19.10.2022Բռնցքամարտ
Բռնցքամարտի կանանց ԵԱ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երրորդ մեդալն ապահովեց: Եկատերինա Սիչևան (54 կգ) քառորդ եզրափակիչում 3-2 հաշվով հաղթեց Ֆինլանդիան ներկայացնող Վիլմա Վիտանեին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Անուշ Գրիգորյանը (50 կգ) քառորդ եզրափակիչում 0-5 հաշվով պարտվել է Իտալիան ներկայացնող Ջորդանա Սորենտինոյին և դուրս մնացել պայքարից:

Ավելի ուշ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաև Էլիդա Քոչարյանը (60 կգ), որի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի չեխ Լենկա Բերնարդովան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին կիսաեզրափակիչ էին դուրս եկել և առնվազն բրոնզե մեդալ ապահովել նաև Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ): Հայաստանը նախկինում երբեք մեդալ չէր նվաճել բռնցքամարտի կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ