Բոտսվանան ներկայացնող Լետսիլե Տեբոգոն երիտասարդների աշխարհի ռեկորդ է սահմանել Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող աթլետիկայի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 100 մետր վազքի մրցումներում։
Տեբոգոն մրցատարածությունը հաղթահարել է 9,91 վայրկյանում։ Նա 0,03 վայրկյանով գերազանցել է իրեն իսկ պատկանող նախորդ ռեկորդը, որը սահմանել էր վերջերս ԱՄՆ-ում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունում։ Նա նա պաշտպանել է Մ20 աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Կալիում մրցանակային տեղեր են գրավել նաև ճամայկացի Բուվախջի Նկրումին (10,02 վայրկյան) և հարավաֆրիկացի Բենջամին Ռիչարդսոնը (10,12)։
Հաղթանակից հետո Տեբոգոն հայտարարել է, որ ձգտում է նմանվել իր կուռքին՝ 8-ակի օլիմպիական չեմպիոն, 100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթին։


