Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 5-0 հաշվով առավելության հասավ «Շտուտգարտի» նկատմամբ:
Դորտմունդյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, աչքի ընկան նաև գերմանացի պաշտպան Նիկլաս Զյուլեն, ամերիկացի կիսապաշտպան Ջովանի Ռեյնան և գերմանացի հարձակվող Յուսուֆա Մոկոկոն:
«Բորուսիան» 19 միավորով 3-րդն է, իսկ «Շտուտգարտը»՝ 8 միավորով 16-րդը:
Տուրի մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Հոֆենհայմի» դարպասը:
Աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան և կամերունցի հարձակվող Էրիկ Մաքսիմը:
«Բավարիան» 22 միավորով 2-րդն է, իսկ «Հոֆենհայմը»՝ 17 միավորով 6-րդը:
Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Բորուսիա» - «Շտուգարտ»՝ 5-0 (տեսանյութ)
Ջուդ Բելինգեմ, 2, 53, Նիկլաս Զյուլե, 13, Ջովանի Ռեյնա, 44, Յուսուֆա Մոկոկո, 72
«Հոֆենհայմ» - «Բավարիա»՝ 2-0 (տեսանյութ)
Ջամալ Մուսիալա, 18, Էրիկ Մաքսիմ, 38