Logo

Bloomberg. ՈՒԵՖԱ-ն կփոխի ՉԼ հեռարձակման իրավունքի վաճառքի կանոնները՝ Amazon-ին և Netflix-ին գրավելու համար

22:55 / 25.09.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն կփոխի Չեմպիոնների լիգայի հեռարձակման մրցույթի գործընթացը, հաղորդում է Bloomberg-ը։

Հեռուստատեսային մի քանի շուկաներում ՉԼ հեռարձակման իրավունքի համար միաժամանակ կանցկացվեն մրցույթներ: Մինչև այժմ տարբեր շուկաներում մրցույթներն անցկացվում էին տարբեր ժամանակներում՝ կախված գործող պայմանագրերից։ ՈՒԵՖԱ-ն նաև քննարկում է երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հնարավորությունը։

ՈՒԵՖԱ-ում հույս ունեն, որ այս փոփոխությունները կբարձրացնեն մրցաշարի գրավչությունը Amazon-ի և Netflix-ի նման հսկաների համար։ Առաջիկա օրերին ՈՒԵՖԱ-ն նախատեսում է հայտարարել հեռարձակման նոր մրցույթների մասին, որոնք կմեկնարկեն 2027 թվականին։

Հայաստանում Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ