UFC-ի ծանր քաշային կարգի 5-րդ համար Կյորտիս Բլեյդսը խոսել է UFC 313-ում Ռիզվան Կունիևի դեմ մենամարտի մասին, հայտնում է MMA Fighting-ը:
«Միշտ ասում եմ՝ փողը նույնն է, անկախ նրանից՝ մրցում ես Ջոն Ջոնսի, թե որևէ նորեկի հետ: Փողը չի փոխվում, ուստի ես միշտ պատրաստ եմ մենամարտին:
Կունիևին չէի ճանաչում, ստիպված էի տեղեկություն փնտրել Google-ում: Նրա մեկ մենամարտ դիտել եմ: Նա նման է սովորական ծանրքաշայինի: Նրա հույսն է թևերը թափ տալ և փորձել նոկաուտ գրանցել»,- ասել է ամերիկացին: