Logo

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ. «ԱԱ-2022-ը պետք է կայանար ԱՄՆ-ում»

20:30 / 08.11.2022ԱԱԱ
null

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ, շվեյցարացի Զեպ Բլատերը պատմել է, որ Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը նախատեսված է եղել անցկացնել ԱՄՆ-ում:

«Կատարը շատ փոքր երկիր է ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու համար: Նման ընտրությունը սխալ էր: Վաղուց պայմանավորվել էինք, որ Ռուսաստանն անցկացնելու է ԱԱ-2018-ը, ԱՄՆ-ը՝ ԱԱ-2022-ը: 

ՖԻՖԱ-ի կոնգրեսից մեկ շաբաթ առաջ Միշել Պլատինին զանգեց ինձ ու ասած, որ մեր ծրագիրը չի իրականանա:

Միշելը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ու Կատարի արքայազնի հետ ճաշել էր, և ընթացքում նախագահը խնդրել էր այնպես անել, որ Կատարն ընդունի Մունդիալ-2022-ը: Արդյունքում Պլատինին քվերակեց Կատարի օգտին, իսկ որոշ ժամանակ անց այդ երկիրը Ֆրանսիայից գնեց 14,6 միլիարդի կործանիչ ավիացիա»,- Բլատերի խոսքը փոխանցում է Voetbal International-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ