Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Երևանի «Արարատը» սեփական խաղադաշտում 0-2 հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց 20-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։ Ավելացված ժամանակում հյուրերի երկրորդ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Միսակ Հակոբյանը։
Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն վաստակեց 9 միավոր և հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Նոային»։ «Արարատը» 7 միավորով 6-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում «Ալաշկերտը» 3-1 հաշվով հաղթել էր «Նոային» ու դարձել առաջատար։
Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր
«Արարատ» - ԲԿՄԱ՝ 0-2
Էրիկ Սիմոնյան, 23, Միսակ Հակոբյան, 90+4


