Logo

ԲԿՄԱ-ն ու «Արարատ-Արմենիան» հաղթողին չպարզեցին

20:53 / 01.09.2023Fastex Պրեմիեր լիգա
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական խաղադաշտում մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

«Արարատ-Արմենիայի» նորեկ Մոհամեդ Յատարայի գոլին բանակայիններն ընդմիջումից հետո պատասխանեցին Գևորգ Տարախչյանի դիպուկ հարվածով։

Այս ոչ-ոքիից հետո Վարդան Մինասյանի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 10-ի ու 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած ԲԿՄԱ-ն ևս ունի 10 միավոր ու 6-րդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր

ԲԿՄԱ - «Արարատ-Արմենիա»՝ 1-1

Գևորգ Տարախչյան, 57 - Մոհամեդ Յատարա, 14

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ