Logo

ԲԿՄԱ-ն միավորներ կորցրեց, Շաղոյանը մասնակցեց խաղին

21:29 / 06.11.2022ՍՊՈՐՏ
null

Սոֆիայի ԲԿՄԱ-ն, որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, տանը գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց Սոֆիայի «Լոկոմոտիվի» դեմ Բուլղարիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումը:

Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ տանտերերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 68-րդ րոպեին:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը բուլղարական ակումբի կազմում անցկացրել է 7 խաղ ու կատարել 1 ասիստ: Շաղոյանը սեպտեմբերին Երևանի ԲԿՄԱ-ից էր տեղափոխվել բուլղարական ակումբ, որի կազմում խաղում է վարձավճարով։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արարատ-Արմենիային»:

17 խաղից հետո ԲԿՄԱ-ն 41 միավորով առաջատարն է, սակայն երկրորդ տեղում գտնվող Ռազգրադի «Լուդոգորեցը» 3 խաղ պակաս է անցկացրել և ունի 35 միավոր:

Բուլղարիայի առաջնություն, 17-րդ տուր

ԲԿՄԱ - «Լոկոմոտիվ»՝ 0-0
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ