ԲԿՄԱ-ն Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Սյունիքին»:
Խաղի միակ գոլն առաջին կեսում խփեց Արգիշտի Պետրոսյանը:
Այսպիսով՝ քառորդ եզրափակիչում են Երևանի ԲԿՄԱ-ն, «Փյունիկը», «Նոան», «Արարատ-Արմենիան», «Կիլիկիան» ու «Վանը»: Քառորդ եզրափակիչից պայքարը կսկսեն Հայաստանի գործող գավաթակիր «Ուրարտուն» և գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Շիրակը»:
Քառորդ եզրափակիչի զույգերը հայտնի կդառնան վիճակահանությունից հետո:
Լուսանկարը՝ ԲԿՄԱ-ի մամուլի ծառայություն