Logo

ԲԿՄԱ-ն հաղթեց խոշոր հաշվով, Շաղոյանը մասնակցեց խաղին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:49 / 23.10.2022ՍՊՈՐՏ
null

Բուլղարիայի առաջնության 15-րդ տուրում Սոֆիայի ԲԿՄԱ-ն, որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, 4-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Վրացայի «Բոտևի» նկատմամբ:

Հայ ֆուտբոլիստը խաղը սկսեց պահեստայինների նստարանից ու փոխարինման մտավ 67-րդ րոպեին:

14 խաղում վաստակած 34 միավորով ԲԿՄԱ-ն առաջատարն է և 3 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող ԲԿՄԱ-1948-ին, որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել:

16-րդ տուրում Սոֆիայի թիմը հոկտեմբերի 28-ին կհյուրընկալի «Արդային»:

Հիշեցնենք, որ 22-ամյա Շաղոյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Երևանի «Արարատ-Արմենիային», նա այս տարվա սեպտեմբերին վարձավճարով էր տեղափոխվել բուլղարական ակումբ։ ԲԿՄԱ-ի կազմում անցկացրած 4 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում:

Բուլղարիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բոտև» - ԲԿՄԱ՝ 0-4

Մարսելինո Կարեազո, 6, Լազար Տուֆեգջիչ, 35, Ստանիսլավ Շոպով, 80, Բրայան Մորենո, 90+1

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ