ԲԿՄԱ-ի նախկին պաշտպան Ալբերտ Խաչումյանն ու կիսապաշտպան Արթուր Գրիգորյանը կխաղան «Արարատում», հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա Խաչումյանը ելույթ է ունեցել նաև «Արարատ-Արմենիայում», իսկ Գրիգորյանը՝ «Փյունիկում», «Ուլիսում», «Միկայում», «Արցախում», «Գանձասար-Կապանում»: «Արարատում» Արթուր Գրիգորյանը կխաղա 10 համարի մարզաշապիկով: