Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արարատ-Արմենիան» 1-1 հաշվով ավարտեց ԲԿՄԱ-ի դեմ արտագնա հանդիպումը։
ՀՖՖ տեխնիակական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում գոլի հեղինակ դարձան «Արարատ-Արմենիայի» նորեկ Մոհամեդ Յատարան ու ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Գևորգ Տարախչյանը։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանն ու պատրաստել ֆոտոշարք։