Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած բռնցքամարտի երեկոյում ռուս Դմիտրի Բիվոլը ռևանշ-մենամարտում հաղթել է իր հայրենակից, Կանադան ներկայացնող Արթուր Բետերբիևին։
Մենամարտում կայացել են բոլոր 12 ռաունդները։ Մրցավարներից երկուսն առավելությունը տվել է Բիվոլին` 116-112, 115-113։ Երրորդ մրցավարը հավասար միավորներ է տվել` 114-114։
34-ամյա Բիվոլը 25-րդ մենամարտում տարել է 24-րդ հաղթանակը (12-ը` նոկաուտով) և դարձել կիսածանր քաշային կարգի (79 կգ) աշխարհի բացարձակ չեմպիոն` նվաճելով WBA, WBC, IBF, WBO վարկածներով չեմպիոնական գոտիները։ Նրան է պատկանում նաև IBO-ի գոտին։
Բիվոլը կարիերայի միակ պարտությունը կրել է հենց Բետերբիևից 2024թ. հոկտեմբերի 12-ին կայացած առաջին մենամարտում։
40-ամյա Բետերբիևը կրել է կարիերայի առաջին պարտությունը։ Նա 22 մենամարտում ունի նաև 21 հաղթանակ (20-ը՝ նոկաուտով)։
BRILLIANT BIVOL IS UNDISPUTED AT 175LBS! 🤩#BeterbievBivol2 | #RiyadhSeason | @Turki_alalshikh pic.twitter.com/TLJdyZ9RGY
— DAZN Boxing (@DAZNBoxing) February 22, 2025