Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Դմիտրի Բիվոլը հայտարարել է, որ հատուկ ծրագիր է մշակել Արթուր Բետերբիևի դեմ ռևանշի համար:
«Չեմ մտածելու անցյալի մասին, մենամարտի նոր ծրագիր ունեմ: Կենտրոնանալու եմ այն գործոնների վրա, որոնք պետք է փոխեմ հանուն հաղթանակի: Պետք է դառնամ ավելի արագ, ուժեղ և ունենամ լավ նախապատրաստություն: Որքան ռաունդները շատ լինեն, այնքան լավ երկրպագուների համար»,- ռուս բռնցքամարտիկի խոսքն է մեջբերում Sky Sports Boxing-ը:
Բիվոլ – Բետերբիև ռևանշը կկայանա փետրվարի 22-ին Ռիադում: