Աշխարհի 78-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթահարել է անգլիական Բիրմինգհեմի WTA-250 շարքի մրցաշարի որակավորման փուլն ու հանդես կգա հիմնական հատվածում։
Որակավորման առաջին փուլում 21-ամյա թենիսիտուհին 6-3, 6-4 հաշվով առավելության է հասել Էմիլի Էպլտոնի (Մեծ Բրիտանիա, 356-րդ ռակետ) նկատմամբ, իսկ այնուհետև 6-1, 6-4 հաշվով հաղթել է Կարոլին Դոլհայդին (ԱՄՆ, 58-րդ ռակետ)։
Դեռևս հայտնի չէ մրցաշարի հիմնական հատվածում Ավանեսյանի առաջին մրցակիցը։ Մրցաշարի առաջին համարը լատվիացի Յելենա Օստապենկոն (13-րդ ռակետ) է։