Logo

Billie Jean King. Հայաստանի հավաքականը մեկնարկեց վստահ հաղթանակով

21:16 / 17.06.2024Թենիս
null

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը Billie Jean King մրցաշարի երրորդ խմբի առաջին խաղում 3-0 հաշվով հաղթեց Ալբանիայի թիմին:

18-ամյա Նաիրա Գեւորգյանը 6-1, 6-0 հաշվով հաղթեց Ռեու Կինամիին, 20-ամյա Միլենա Գևորգյանը 6-2, 6-2 հաշվով առավելության հասավ Կրիստալ Դյուլեի նկատմամբ:

Զուգախաղում էլ 30-ամյա Անի Ամիրաղյանը և 16-ամյա Ալինա Սողոմյանը ոչ մի շանս չտվեցին Դյուլեին և Կինամիին՝ 6-0, 6-2:

Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում են ընդգրկված նաև Կիպրոսի և Սան Մարինոյի թիմերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա