Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակ նէ տարել Billie Jean King մրցաշարի երրորդ խմբում։
Երկրորդ մրցախաղում հայ թենիստուհիները մրցել են Սան Մարինոյի հավաքականի հետ ու հաղթել 3-0 հաշվով։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը նույն հաշվով ուժեղ էր գտնվել Ալբանիայի թիմից:
Հայաստանի հավաքականի կազմում են Նաիրա Գևորգյանը, Միլենա Գևորգյանը, Անի Ամիրաղյանը և Ալինա Սողոմյանը։
Երրորդ խմբում ընդգրկված է նաև Կիպրոսի հավաքականը: