Logo

Բիլի Ջին Քինգ. Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի առաջին խաղում պարտվեց

21:02 / 19.06.2025Թենիս
null

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը սկսեց պարտությամբ:

Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով զիջեց Ֆինլանդիայի թիմին: Մենախաղում Ալինա Սողոմոնյանը պարտվեց Լաուրա Հիետարանտային՝ 1-6, 0-6, իսկ Անի Ամիրաղյանը` Անաստասիա Կուլիկովային՝ 0-6, 0-6։ Զուգախաղում էլ Սողոմոնյան-Կորնեևա զույգը պարտվեց Հիետարանտային և Բլոմկվիստին՝ 2-6, 2-6։

Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ դիմակայությունը կանցկացնի հունիսի 20-ին` մրցելով Մոլդովայի թիմի դեմ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ