«Ռեալը» կրկին ծրագրում է անվճար գործարք իրականացնել, գրում է Bild-ը:
«Արքայական ակումբի» դիտակետում այս անգամ հայտնվել է «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն: Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը մյունխենյան գրանդի հետ ավարտվում է 2026 թվականի հունիսին, և կողմերի միջև նոր պայմանագրի բանակցությունները մտել են փակուղի:
Իրավիճակից ցանկանում է օգտվել «Ռեալը», որը 2021 թվականին արդեն նմանատիպ «տակտիկայի» շնորհիվ անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակում ձեռք բերեց «Բավարիայի» մեկ այլ պաշտպանի՝ Դավիդ Ալաբային:
Մադրիդյան ակումբի թիրախում է նաև «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն, որը նույնպես 2026 թվականին կունենա ազատ գործակալի կարգավիճակ, եթե նոր պայմանագիր չկնքի մերսիսայդյան ակումբի հետ:


