«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բաց կթողնի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը, հայտնում է Bild-ը։
39-ամյա դարպասապահը չի հասցրել վերականգնվել մկանային վնասվածքից և չի օգնի մյունխենյան գրանդին առաջիկա հանդիպմանը։ «Ինտերի» դեմ խաղում գերմանական ակումբի դարպասը կպաշտպանի Յոնաս Ուրբիգը։
«Ինտեր» - «Բավարիա» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին, կմեկնարիի Երևանի ժամանակով 23:00-ին և կլինի Fast Sports 1-ի ուղիղ եթերում։ Դիմակայության առաջին խաղում «Ինտերը» Մյունխենում հաղթել է 2-1 հաշվով։