«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կհեռանա ակումբից, հաղորդում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն` մյունխենյան գրանդը որոշել է չերկարաձգել 35-ամյա ֆուտբոլիստի` հուլիսի 1-ին ավարտվող պայմանագիրը։ Մյուլերն ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։
Կողմերը համաձայնագրի կնքման հարցում երկու անգամ բանակցել են, սակայն չեն կարողացել հստակեցնել որոշ կետեր։
Մյուլերը «Բավարիայի» սան է, որի հիմնական թիմում հանդես է գալիս 2008/09 մրցաշրջանից և 741 խաղում խփել է 247 գոլ, կատարել 273 ասիստ։ Նա ակումբի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է, լավագույն ասիստենտը և երրորդ գլխավոր ռմբարկուն։