Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվող Կինգսլի Կոմանն անգլիական «Լիվերպուլի» տրանսֆերային թիրախում է, Bayern & Germany-ի հաղորդմամբ՝ գրում են գերմանական Bild-ի լրագրողներ Քրիստիան Ֆոլկն ու Տոբի Ալտշեֆլը:
Այս պահին կողմերի միջև բանակցություններ չկան, սակայն մերսիսայդյան ակումբն ուշադրության կենտրոնում է պահում ֆուտբոլիստի շուրջ իրավիճակը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կինգսլի Կոմանը պատրաստվում է գալիք ամռանը հեռանալ մյունխենյան ակումբից՝ չնայած այն հանգամանքին, որ մինչև 2027 թվականի ամառը պայմանագիր ունի Բունդեսլիգայի առաջատարի հետ:
Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայում:
Այս մրցաշրջանում Կոմանը մասնակցել է 34 խաղի, որոնցում աչքի է ընկել 6 գոլով:


