Logo

Bild. Լեաուն հետաքրքրված է «Բավարիա» տեղափոխությամբ

18:00 / 23.07.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն հետաքրքրված է «Բավարիա» տեղափոխությամբ, բայց մյունխենյան գրանդն առաջնահերթություն է տալիս այլ տրանսֆերային նպատակների, հաղորդում է գերմանական հեղինակավոր Bild-ը:

«Բավարիան» հունիսին պորտուգալացու տրանսֆերային արժեքը ճշտելու համար կապ է հաստատել «Միլանի» հետ: Իմանալով «Ռոսոներիի» ֆինանսական բարձր պահանջների մասին՝ «Ռեկորդմեյստերը» դուրս է եկել տրանսֆերային պայքարից: Չնայած դրան՝ Ռաֆայել Լեաուին շարունակում է հետաքրքրել մարզական կարիերան Գերմանիայի չեմպիոնի կազմում շարունակելու հեռանկարը:

«Մենք բանակցել ենք, բայց այդ բանակցություններն անարդյունավետ էին»,- ասել էր «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը՝ պատասխանելով Լեաուի հնարավոր տրանսֆերի մասին հարցին:

Մյունխենյան ակումբը շարունակում է հետաքրքրվել «Շտուտգարտից» Նիկ Վոլտեմադեի ու «Լիվերպուլից» Լուիս Դիասի ծառայություններով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ