Logo

Bild. «Բայերը» գլխավոր մարզչի նոր թեկնածու է գտել

15:15 / 07.09.2025Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» ղեկավարությունը դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնում դանիացի Կասպեր Հյուլմանին նշանակելու հնարավորությունը, հաղորդում է Bild-ը:

Դանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը դեռևս առաջարկ չի ստացել, բայց գերմանական գրանդը գլխավորելու հիմնական թեկնածուն է:

Անգե Պոստեկոգլուն և Տիագո Մոտան այս պահի դրությամբ չեն դիտարկվում գլխավոր մարզչի պաշտոնում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս մասնագետներից մեկը կարող է փոխարինել պաշտոնանկ արված Էրիկ տեն Հագին:

Ի դեպ, Հյուլմանը 2014/15 մրցաշրջանում զբաղեցրել է գերմանական «Մայնցի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ