Logo

Bild. «Բավարիան» պատրաստ է ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին

16:57 / 11.10.2025Ֆուտբոլ
null

«Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտպան Մուրիլյոյին, հաղորդում է Bild-ը։

Անգլիական ակումբն իր ֆուտբոլիստի համար տրանսֆերային գին է սահմանել՝ 55 միլիոն եվրո։

«Բավարիան» այժմ պատրաստ չէ վճարել այդքան գումար ու նման գործարք իրականացնելու համար ստիպված կլինի բաժանվել որոշ ֆուտբոլիստներից։

23-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։

Մուրիլյոն «Նոթինգհեմ Ֆորեսթում» հանդես է գալիս 2023թ. օգոստոսից, 80 խաղում գրանցել է 2 գոլ ու 2 ասիստ։ Նա 2025թ. մարտից հրավիրվում է Բրազիլիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 1 հանդիպման։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ